«ԷՅ ԷՄ ՏՐԵՅԴ» ՍՊԸ

Հայկական արտադրություն, առևտուր, հետազոտություն և զարգացում

13.03.2024թ., Երևան

Հաղորդագրություն

Էյ Էմ Տրեյդ ընկերությունը հայտարարում է գիտահետազոտական կենտրոնի ստեղծման նախագծի սկիզբ, որը զբաղվելու է  նորարարական կառուցվածքային նյութերի մշակմամբ և հավելումների տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքացիասկան շինարարության ոլորտում։ Ծրագրի մշակման և հետազոտության փուլում կներդրվի մոտ 1 մլն ԱՄՆ դոլար։ Ստեղծվող գիտահետազոտական կենտրոնում արդեն աշխատում են մասնագետներ և ինժեներներ, ովքեր նախկինում աշխատել են շինարարական և կառուցվածքային նյութեր արտադրող ռուսական առաջատար ձեռնարկությունների հետ, իսկ շուտով աշխատատեղեր կբացվեն Հայաստանի Հանրապետության բնակիչների համար։ Առաջնահերթ ուղղություններն են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև մոտ արտերկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և այլ երկրների հետ համագործակցությունը։ Ծրագրի օտարերկրյա առաջատար գործընկերներն են ընկերություններ Գերմանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։ Հայաստանում ընկերությունը համագործակցում է մի քանի բանկերի հետ և նախատեսում է մոտ ապագայում որոշում կայացնել հիմնական գործընկեր բանկի ընտրության հարցում։ Ղազախստանի Հանրապետության ձեռնարկություններում շինանյութերի փորձարկման և որակի վերահսկման համար արդեն մշակվել և իրականացվել է երկու նախագիծ, իսկ Ուզբեկստանում նախագիծ է մեկնարկել և գտնվում է իրականացման փուլում։ Եվս մի քանի նախագծեր հայեցակարգի քննարկման փուլում են։ Մենք հավատում ենք միջազգային համագործակցության ուժին և հուսալիությանը և պաշտպանում ենք աշխարհ առանց տնտեսական և քաղաքական սահմանների:

 

Մամուլի կենտրոն
Էյ Էմ Տրեյդ 

կապվեք մեզ հետ --->